Շախմատի հավաքականները մեկնում են Բաթում

10:35, 22 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականը մեկնում է Բաթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղատախտակին անփոփոխ առաջատար Լևոն Արոնյանն է: Երկրորդ համարով հանդես կգա Գաբրիել Սարգսյանը: Երրորդ խաղատախտակին կլինի Հրանտ Մելքումյանը, իսկ վերջին խաղատախտակին կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանը: 4-րդ պահեստային խաղացող կլինի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց թիմը հանդես կգա հետևյալ կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա, Սիրանուշ Ղուկասյան:

Շախմատի 43-րդ օլիմպիադան այս տարի կանցկացվի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը Բաթում քաղաքում:

 


© 2009 ARMENPRESS.am