Բակո Սահակյանը Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

10:12, 22 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ ապաքինվող զինծառայողներին տոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն, եւ ծանոթացել կենտրոնի պայմաններին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Նախագահին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

 


© 2009 ARMENPRESS.am