Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

21:45, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հոկտեմբերի 11-13 մասնակցելու է Երևանում կայանալիք  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի ընթացքում Կանադայի վարչապետը ընդգծելու է միասնական աշխատանքի կարևորությունը՝ մարտահրավերների, տնտեսական աճի լուծման, ինչպես նաև  բազմազանության եւ ինտեգրման խթանման հարցերում:

Վարչապետ Թրյուդոն կընդգծի նաեւ Կանադայի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կարեւորությունը, ինչպես նաև Կանադայի պատմության ընթացքում ֆրանսախոս համայնքների կենսական դերը:

Գագաթնաժողովից հետո վարչապետ Թրյուդոն այցելության ընթացքում կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարեւոր ոլորտները եւ կուսումնասիրի առեւտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման համար ավելի սերտ համագործակցելու ուղիները:


© 2009 ARMENPRESS.am