Ռումինական «Ագերպրես» գործակալության տնօրենն ընտրվել է Լրատվական գործակալությունների եվրոպական ալյանսի գլխավոր քարտուղար

16:41, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումիանական AGERPRES լրատվական գործակալության տնօրեն Ալեքսանդրու Գիբոին  ընտրվել է լրատվական գործակալությունների եվրոպական ալյանսի գլխավոր քարտուղար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրությունը տեղի է ունեցել Վարշավայում, լրատվական գործակալությունների եվրոպական ալյանսի կոնֆերանսի ընթացքում:

Կոնֆերանսը տեղի է ունեցել Վարշավայում սեպտեմբերի 20-21-ը, որի ընթացքում ընտրվել է ալյանսի նոր ղեկավար կազմը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են նաև լրատվամիջոցների առջև ծառացած մարտահրավերները, կազմակերպության անդամ գործակալությունների միջև համագործակցության ամրապնդման, հեղինակային իրավունքի հետ կապված հարցեր:

 

 


© 2009 ARMENPRESS.am