«Ողջույն սիրո քաղաքից». Բերա Իվանիշվիլին լուսանկարներ Է հրապարակել մեղրամիսից

14:57, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդականություն վայելող վրացի ռեփեր Բերա Իվանիշվիլին եւ նրա կինը՝ Նանուկա Գուդավաձեն, մեղրամիսն անցկացնում են սիրո քաղաքում՝ Փարիզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միլիարդատեր եւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որդին սոցցանցերում իր ընտրյալի հետ լուսանկարներ Է զետեղել Էյֆելյան աշտարակի ֆոնին:

«Սիրո քաղաքից իմ շնորհակալությունն եմ հայտնում ջերմ շնորհավորանքների համար»,-գրել Է երգիչը: Մեղրամիսից լուսանկարներ Է զետեղել նաեւ նրա կինը՝ Նանուկան: Աղջիկը լուսանկար Է զետեղել, որտեղ զույգը գրկախառնված զբոսնում Է գիշերային Փարիզում:

Այն մասին, որ 23-ամյա Բերա Իվանիշվիլին ավարտել Է իր ամուրի կյանքը, հայտնի դարձավ օրերս, երբ երաժիշտը սոցցանցերում զետեղեց «And she said yes» («Նա ասաց՝ այո») մակագրությամբ լուսանկարը: Առաջին բանը, ինչ հայտնի դարձավ Բերա Իվանիշվիլիի ընտրյալի մասին, այն Է, որ նա նախկին մոդել Է եւ Բիձինա Իվանիշվիլիի ընկերոջ դուստրը: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, 14 տարեկան հասակում Նանուկան դարձել Է դիզայներ Բիչոլայի բրենդի դեմքը: Այժմ աղջկան համարում են ֆեշն-բլոգեր:

Նանուկա Գուդավաձեի մասին նաեւ գրում են, որ նա եղել Է ռեգբիի Վրաստանի ազգային հավաքականի ավագ Մերաբ Շարիկաձեի նախկին սիրեցյալը: Բերան բազմաթիվ երգերի հիղինակ Է եւ կատարող: Նա համերգներ չի տալիս, նա իր ստեղծագործությանը հաղորդակից Է դարձնում Համացանցի միջոցով: Նրա տեսանյութերը հավաքում են միլիոնավոր դիտումներ: Երաժիշտը 2010 թվականից ունի ձայնագրման իր ստուդիան՝ Dream-ը:

View this post on Instagram

Big thanks for all your warm wishes from the city of love 

A post shared by BERA (@beraofficial) on


© 2009 ARMENPRESS.am