Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը 11 կետով աճել Է միջկորեական գագաթնաժողովի ֆոնին

13:26, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի ժողովրդականության վարկանիշը կտրուկ աճել Է ԿԺԴՀ կատարած նրա ուղեւորությունից եւ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ կայացած գագաթնաժողովից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին հայտնել Է Gallup Korea սոցիոլոգիական գործակալությունը:

Նրա տվյալներով՝ տնտեսական խնդիրների ֆոնին Հարավային Կորեայի ղեկավարի՝ կայունորեն ընկնող վարկանիշն այս շաբաթ աճել Է 11 տոկոսային կետով՝ կազմելով 61 տոկոս: Գործակալության փորձագետների կարծիքով, ժողովրդականության կտրուկ աճը պայմանավորված Է միջկորեական գագաթնաժողովի հաջող անցկացմամբ:

Հարցումը կատարվել Է սեպտեմբերի 18-ից մինչեւ 20-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել են Հարավային Կորեայի հազարից ավելի չափահաս քաղաքացիներ: Մեկ շաբաթ ավելի վաղ Մուն Չժե Ինի վարկանիշը նրա նախագահության ընթացքում առաջին անգամ ցած Էր իջել 50 տոկոսից: Քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառները դարձել Էին տնտեսական լճացումը, աճող գործազրկությունը եւ բնակարանների գները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am