Արցախի նախագահն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

12:25, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

 


© 2009 ARMENPRESS.am