Տանզանիայում առնվազն 79 մարդ է զոհվել լաստանավի խորտակման հետեւանքով. AFP

12:05, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանզանիայում առնվազն 79 մարդ Է զոհվել Վիկտորիա լճում լաստանավի խորտակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին հայտնել Է AFP-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Բրիտանական BBC կորպորացիայի տվյալներով՝ լաստանավը խորտակվել Է Յուկորա եւ Բուգոլորա կղզիների միջեւ, իսկ նավի վրա եղել Է ավելի քան 400 մարդ:

Africa News պորտալի տեղեկատվության համաձայն, նավը շրջվել Է կառանման վայրից մի քանի մետր հեռավորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am