Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան

11:46, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավիթ Տոնոյանն այս մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,– ասաց նա:

Հարցին, թե ինչ պայմաններում էր օրեր առաջ զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ թիրախավորված կրակ է եղել:

Անդրադառնալով հարցին՝  հնարավո՞ր է, որ ոստիկանական ուժերի ներգրավվումը պայմանավորված է սահմանային լարվածությամբ, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ոչ. ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանական ուժերից վիրավորներ չկան:

 


© 2009 ARMENPRESS.am