Կառավարությունը մինչև տարեվերջ հանրապետական նշանակության ճանապարհաշինության նախատեսված պլանը կգերակատարի 50 տոկոսով

12:34, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը,  նախատեսվածից ոչ մի լումա ավել չծախսելով, մինչև տարեվերջ հանրապետական նշանակության ճանապարհաշինության նախատեսված պլանը կգերակատարի 50%-ով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:

«Բացի դրանից, Հյուսիս-Հարավի «Տրանշ 3»-ի աշխատանքների տեմպը և ծավալը, դրա պատասխանատվությունը մեր կառավարության ստանձնելու պահի համեմատ, բազմապատկվել է 5 անգամ»,- գրել է Նահապետյանը:

 


© 2009 ARMENPRESS.am