Հայաստանը բարձր է գնահատում Հարավային և Հյուսիային Կորեաների ղեկավարների 3-րդ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրված համաձայնագիրը

12:05, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների միջև երրորդ գագաթնաժողովի անցկացումը, որը կայացել է սեպտեմբերի 18-19-ը, Փհենյանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ստորագրված պատմական համաձայնագիրը՝ միտված հարաբերությունների բարելավմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու վստահության ամրապնդման մեխանիզմների ձևավորմանը:  

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընդ և Հարավային Կորեայի նախագահ Մութ Ջախ-ինը, չորեքշաբթի օրը Փհենյանում կայացած բանակցությունների երկրորդ փուլի ավարտին ստորագրեցին կողմերի միջև պայմանավորվածությունների հիման վրա մշակված ղեկավարների հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունը:

 

 


© 2009 ARMENPRESS.am