Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը

10:58, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական կազմակերպություններին տարեկան պայմանագրերով պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը նախատեսվում է փոխել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պետպատվերի գումարները հաշվարկվում են ամեն տարեսկզբին` ողջ տարվա համար` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից պետպատվերով մատուցված ծառայությունների ծավալը: Ներկայում աշխատանքներ են տարվում վերանայել այս մոտեցումը:

Բուժհաստատություններին պետպատվերը հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլ վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը, քանի որ վերջինս տվյալ կազմակերպությունում մատուցվող ծառայությունների եւ դրա մասնագետների հանդեպ վստահության մասին է վկայում:

Քննարկվում է նաեւ հատկացվող պետպատվերի ծավալները կիսամյակային կամ եռամսյակային կտրվածքով վերանայելու հարցը:


© 2009 ARMENPRESS.am