Ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանումը Վրաստան հնարավոր կլինի իրականացնել մինչև տարեվերջ

10:49, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանումը հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am