«Այաքս»-ը հաղթեց, «Շախտյոր»-ը և «Հոֆենհայմ»-ը չորոշեցին հաղթողին. ՉԼ

22:55, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F խմբերի մեկական հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դոնեցկի «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ ընդունեց գերմանական «Հոֆենհայմ»-ին Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

E խմբում «Այաքս»-ն Ամստերդամում 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԱԵԿ-ի դարպասը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մյուս հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23: 00-ին:

 


© 2009 ARMENPRESS.am