ԲելՏԱ-ն և Մեծ Հայրենականի Բելառուսի թանգարանը սկսում են «Պարտիզանական տարեգրություն» նախագիծը

19:36, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Հայրենական Մեծ պատերազմի պատմության Բելառուսի պետական թանգարանը և ԲելՏԱ բելառուսական լրատվական գործակալությունը սկսում են համատեղ «Պարտիզանական տարեգրություն» ծրագիրը: Այն նվիրված է գերմանական, ֆաշիստական հրոսակներից ազատագրման 75-ամյակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին և կպատմի 1941-1944թթ. թշնամու թիկունքում կյանքի ու պայքարի մասին: 1943-ի հենց այդ օրն է ազատագրվել բելառուսական առաջին քաղաքը` Կոմարինը:

Ծրագրի իրականացման համար հիմք են հանդիսացել Հայրենական Մեծ պատերազմի պատմության Բելառուսի պետական թանգարանում պահվող պարտիզանական ամսագրերի ձեռագիր հավաքածուները, որոնք պատմական-մշակութային առաջին աստիճանի միջազգային արժեք ունեն:

ԲելՏԱ-ն ամեն շաբաթ կպատմի այդ քրոնիկոնների մասին ու կհրապարակի դրանց թվային նմուշները: Դրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է պարտիզանական կազմավորումների կյանքի տարբեր կողմերը, բացահայտում է մարդկանց մտքերն ու զգացմունքները, ովքեր համարձակվել են կռվել թշնամու թիկունքում: Ձեռքով գրված և գրամեքենայի, ստվարաթղթի, գրքերի ու սովորական թղթի վրա տպագրված այդ մատյանները իրական պարտիզանական տարեգրություններ են: Այնտեղ ամփոփված են ինչպես չոր թվեր ու փաստեր, այնպես էլ հիշողություններ, կենսագրական ակնարկներ և պարտիզանների գրած պատմվածքներ:

Մինչև 2019թ. հուլիսի 3-ը ԲելՏԱ-ն կհրապարակի պարտիզանական մատյանները` եզակի տեքստային բովանդակությունը լրացնելով գործակալության արխիվային լուսանկարներով:


© 2009 ARMENPRESS.am