Գիտնականների առաջարկած նյութն օգնում Է պայքարել ճաղատության դեմ

17:17, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես պարզել են Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի գիտնականները, նյութը, որը պարֆյումերիայում օգտագործվում Է սանդալի ծառի հոտի իմիտացիայի համար, խթանում Է մարդու մազերի աճը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նյութը, որը հայտնի Է որպես սանդալոր, հետազոտողներն օգտագործել են մազերի գեղձաբշտիկներում OR2AT4 ռեցեպտորի վրա ներգործելու համար: Գլխի մաշկի հյուսվածքների նմուշների վրա քսելու դեպքում սանդալորը միաժամանակ ավելացրել Է մազերի աճը եւ նվազեցրել մեռած բջիջների թվաքանակը:
«Ոչ մեծ փորձնական հետազոտության արդյունքները, որոնք պարտավորագրային հետազոտական կազմակերպության կողմից անցկացվել են 20 կին-կամավորների վրա, հիմք են տալիս ենթադրել, որ սանդալորի արտաքին կիրառումը նվազեցնում Է մազերի կորուստը»,- The Independent հրտարակությանը հայտարարել Է աշխատության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Ռալֆ Փաուսը:
Հետագա փուլը պետք Է դառնա լիարժեք թեստավորումը կամավորների վրա, սակայն գիտնականները կարծում են, որ գտնվում են ճաղատացման դեմ պայքարի խնդիրը լուծելու շեմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am