Իտալիայում կհայտնվի Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը

13:38, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը, որը կձգվի Իտալիայի Վալ Տարտանո հովտի վրայով, կմիացնի Մորբեն եւ Սոնդրիո բնակավայրերը: Այն կբացվի սեպտեմբերի 22-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Coriere della Sera թերթը:

«Կամուրջ դեպի երկինք» կառույցը կմիացնի 1034 մետր բարձրությամբ երկու լեռնային բարձունքներ: Կամրջի երկարությունը 234 մետր Է, այն ձգվում Է 140 մետր բարձրության վրա: Դրա կառուցումը նստել Է 750 հազար եվրո: Կամուրջը տեղի բնակիչներին թույլ կտա արագ հասնել արոտավայրեր ու մյուս գյուղեր: Ավելի վաղ դրա համար նրանք ստիպված Էին լինում հատել ամբողջ հովիտը:

Նաեւ այն կարող Է դառնալ տեղի տեսարժան վայրը:

Զբոսաշրջիկները հնարավորություն կստանան տեսնել աննկարագրելի գեղեցկության համայնապատկեր՝ Կոլոմբերի ամբարտակը, արոտավայրեր, Ալպերի բարձունքները, այն վայրը, որտեղ Ադդա գետը թափվում Է լճի մեջ: Ճանապարհորդների համար մուտքը կարժենա 5 եվրո: Այդ գումարով կարելի Է կամրջով անցուդարձ անել առանց սահմանափման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am