Լոնդոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտների բազմությանը

12:48, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երեք մարդ Է տուժել Լոնդոնի հյուսիսարեւմտյան մասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, երբ ավտոմեքենան հետիոտների բազմությանը վրաերթի Է ենթարկել իսլամական կենտրոնի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին գրել Է The Sun թերթը:

Ոստիկանության տվյալներով՝ ավտոմեքենայում եղել են 20-ից փոքր-ինչ բարձր տարիքի երեք տղամարդ եւ մեկ կին: Ինչպես նշվում Է, երիտասարդները բացականչում Էին հակաիսլամական կարգախոսներ: Ավտոմեքենայով վրաերթից առաջ նրանք կոնֆլիկտ են ունեցել իսլամական կենտրոնի այցելուների հետ:

Ոստիկանությունը գործ Է հարուցել ատելության հողի վրա կատարված հանցագործության փաստով, բայց միջադեպը չի դիտում որպես ահաբեկչական գրոհ: Տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am