Մեսսիի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Բարսելոնա»-ին. ՉԼ

22:49, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումները մեկարկեց «Բարսելոնա»-ի հաղթանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում B խմբում «Բարսելոնա»-ն 4 անպատասխան գնդակ ուղարկեց ՊՍՎ-ի դարպասը: Արգենտինացի Մեսսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ 3 անգամ գեղեցիկ գնդակներ ուղարկելով մրցակցի դարպասը: «Կապտանռնագույնների» կազմում մեկ անգամ էլ աչքի ընկավ Դեմբելեն:

Միաժամանակ մեկնարկեց նաև B խմբի մյուս հանդիպում: «Ինտեր»-ը Միլանում ընդունեց անգլիական «Տոտենհեմ»-ին և հաղթեց 2:1 հավով: Իտալական ակումբի կազմում աչքի ընկան Իչարդին և Մատիասը: «Տոտենհեմ»-ից միակ գոլը հեղինակեց՝ Կրիստիան Էրիկսենը:


© 2009 ARMENPRESS.am