Վարչապետն Արցախի պաշտպանական դիրքերում ծանոթացել է ամրաշինական ենթակառուցվածքներին և նոր սպառազինությանը

21:16, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.«Վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր, ծանոթացել ամրաշինական ենթակառուցվածքներին և նոր սպառազինությանը, հետևել հատուկ մարտավարական պարապմունքներին, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ»:


© 2009 ARMENPRESS.am