Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կմրցի աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչման համար

21:06, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դուրս է եկել աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում մրցեց և գերազանցեց թուրք մարզիկին: Եզրափակչում Ամոյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ:

Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 19-ին: 


© 2009 ARMENPRESS.am