ՀՀ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի օրակարգին և ԱՀԿ նպատակներին. Արսեն Թորոսյանի ելույթն ԱՀԿ 68-րդ նստաշրջանի

14:54, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ՄԱԿ-ի մինչև 2030 թվականը  նախանշված օրակարգին և 2015-ի սեպտեմբերին ամրագրված կայուն զարգացման նպատակներին: Ւնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:

Թորոսյանը փոխանցել է, որ 2016-ին ՀՀ կառավարությունը սկիզբ է դրել այդ օրակարգի ազգայնացման գործընթացին` դրանով սահմանված նպատակներն ազգային ռազմավարության շրջանակներում ներառելու և  ստեղծելու առաջընթացի գնահատման և հաշվետվության համակարգ: 2017թ. վերանայվել է Հայաստանի զարգացման ազգային ռազմավարությունը` նախատեսված իրականացնելու մինչև 2030 թվականը:  

Արսեն Թորոսյանը խոսել է վերջին տասնամյակում առողջապահական համակարգում Հայաստանի ունեցած հաջողություններից, մարտահրավերներից ու անհրաժեշտ քայլերից, ընդգծել դրանց ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման կարևորությունը:

Նախարարի ելույթը ներկայացնում ենք ստորև.


«Ա
ռողջությունն ու բարեկեցությունը մեր օրակարգի առանցքում են, և մենք կարող ենք ներկայացնել այս ընթացքում արձանագրված առաջընթացը.

 

 

 

 

 

 

 

Կայուն զարգացման օրակարգի մեր գերակայությունները հստակ են. մենք պետք է կենտրոնանանք հետևյալի վրա`

 

 

 

 

 

Մենք չենք կարող դա անել միայնակ: Ակնկալում ենք գործակցել բոլոր ոլորտներում, ներառյալ`

 

Ամփոփելով` թույլ տվեք փոխանցել մեր երախտագիտությունը ԱՀԿ աջակցության համար: Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզում,

մասնավորապես, ընդգծվում է առողջության առաջնային պահպանման ուժեղացման կարիքը: Շարունակական, համապարփակ, համակարգակենտրոն և անձնակենտրոն,  անվտանգ, արդյունավետ  առաջնային բուժօգնության համակարգ` ֆինանսական պաշտպանության համընդհանուր ծածկույթով. թերևս սա է «ոսկե» ուղին` հասնելու կայուն զարգացման նպատակներին և առողջապահությանը` բոլորի համար»:

 

 


© 2009 ARMENPRESS.am