Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել

11:34, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Անթալիայից Էսքիշեհիր ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

 


© 2009 ARMENPRESS.am