Արգենտինայում դատարանը Կիրշների ձերբակալման օրդեր Է տվել

11:14, 18 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի դատավոր Կլաուդիո Բոնադիոն սեպտեմբերի 17-ին երկրի նախկին նախագահ Կրիստինա Կիրշներին նախնական կալանքի ենթարկելու օրդեր Է տվել, որի դեմ կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է Todo Noticias ալիքը, այդ օրդերն առայժմ չի կարող ի կատար ածվել: Բանն այն Է, որ Կիրշները, որպես գործող սենատոր, դատական անձեռնմխելիություն ունի, ուստի խորհրդարանը պետք Է պատասխանի դատարանին՝ կհանի նա արդյոք կասկածյալի անձեռնմխելիությունը:

Կիրշները մեղադրվում Է կոռուպցիոն սխեմայի մեջ, որով պետության հետ կնքվող պարտավորագրերից կապալառուները պետք Է որոշակի տոկոս փոխանցեին կառավարության մատնանշված պատասխանատու անձանց: Պնդվում Է, որ նույն բանը տեղի Է ունեցել նաեւ նրա ամուսնու՝ Նեստոր Կիրշների (Արգենտինան ղեկավարել Է 2003-2007 թվականներին) նախագահության օրոք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am