Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի կազմում դարձել է գոլի հեղինակ  

10:06, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը դարձել է գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալել էր «Ռոստով»-ին: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1:

«Ուրալ»-ի կազմում միակ գնդակը հեղինակեց Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Այս տուրից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է: 


© 2009 ARMENPRESS.am