Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են 4 հազար տարվա պատմություն ունեցող 800 դամբարան

21:35, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են հնագույն դամբարաններ, որոնք ունեն 4 հազարից ավելի տարվա պատմություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին տեղեկացնում է «Egypt Independent»-ը: Ուսումնասիրությունները կատարվել են Կահիրեից հարավ ընկած հատվածում՝ Լիշտ հնագույն շրջանում: Այդ վայրը հայտնի է հնագույն գտածոների հայտնաբերմամբ:

Բուրգերի համալիրի ղեկավար Ադել Օկաշին նշել է, որ մասնագետներն արդեն ավարտել են հայտնագործության փաստաթղթավորման գործընթացը:


© 2009 ARMENPRESS.am