ԵԱՏՄ-ում որոշ տեսակի բեռնատար մեքենաների համար ներմուծման մաքսատուրքը պահպանվել է զրոյական մակարդակում

21:26, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երկարաձգել է որոշ տեսակի ներքին այրման շարժիչների ներմուծման մաքսատուրքի զրոյական մակարդակի սահմանման ժամկետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից,  այն երկարացվել է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը:

Երկարաձգվումը հնարավորություն  կտա  սպառողներին շարունակել գնել ավելի ցածր գներով բեռնատար մեքենաներ: Այս որոշումը առաջին հերթին կօգնի բելառուսական «ԲելԱԶ»-ին պահպանելու զարգացման համար բարենպաստ պայմաններ, ինչպես նաև պահպանելու  իր մրցունակությունը ներքին եւ արտաքին շուկաներում:

Ավելի վաղ, հանձնաժողովի որոշմամբ մաքսատուրքը կրճատվել էր 5% -ից մինչեւ 0%՝  2014թ. հոկտեմբերի 3-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ ժամկետով:

 


© 2009 ARMENPRESS.am