Իրանական ընկերությունները շինանյութերի գործարաններ կկառուցեն Սիրիայում

16:12, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 180 իրանական ընկերություններ մտադիր են շինանյութերի գործարաններ կառուցել Սիրիայում ավերիչ պատերազմից հետո երկրի վերականգնմանը մասնակցելու համար: Այդ մասին իրանական պատվիրակությունը Սիրիայի բնակարանային շինարարության նախարարին հայտարարել Է Դամասկոսում կայացած հանդիպմանը, ինչի մասին հայտնել Է al-Watan թերթը՝ վկայակոչելով փոխնախարար Մոհամադ Սեյֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիրիական կողմը իրանական պատվիրակությանը՝ Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանության՝ տնտեսության հարցերով խորհրդականի ղեկավարությամբ, առաջարկել Է ստեղծել իրանական ընկերությունների եւ Սիրիայի Արաբական Հանրապետության բնակշինարարության նախարարության ենթակայության տակ գտնվող շինարարական ընկերությունների համատեղ արտադրություններ: Առաջարկվում Է հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի օբյեկտների վերականգնմանը, ինչպիսիք են՝ բնակելի տները, ամբարտակները, բժշկական կենտրոններն ու Էլեկտրակայանները:

Ճգնաժամից հետո Սիրիայի վերականգնումն այժմ մղվում Է առաջին պլան: Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմն ավելի վաղ հայտարարել Է, որ երկրի ենթակառուցվածքի մոտավորապես 75 տոկոսը ավերված Է պատերազմի հետեւանքով, ընդ որում՝ պետությունն արդեն սկսել Է դրա վերականգնման ծրագրերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am