Առանց ԵՄ-ի հետ գործարքի, Brexit-ը խոշոր կորուստներ կբերի բրիտանական տնտեսությանը. ԱՄՀ

15:54, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի Brexit-ի սցենարը զգալի ֆինանսական կորուստներ կբերի Մեծ Բրիտանիայի տնտեսությանը: Այդ մասին, ինչպես հայտնել Է Press Association գործակալությունը, ասված Է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ սեպտեմբերի 17-ին հրապարակված զեկույցում, որը Լոնդոնում ներկայացրել են Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը եւ ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՀ-ն նախազգուշացրել Է, որ Լոնդոնին կարկ կլինի Բրյուսելի հետ կարգավորել մի շարք «հիմնարար հարցեր», այդ թվում՝ վեճը Իռլանդիա կղզում սահմանի գործառման շուրջ, առանց որի անհնարին կլինի կարգավորված Brexit-ը: «Այդ հարցերի լուծումը կենսականորեն կարեւոր Է գործարքի բացակայությամբ Brexit-ի սցենարից խուսափելու համար, ինչն զգալի կորուստների կբերի Մեծ Բրիտանիայի տնտեսությանը եւ բացասաբար կազդի, բայց նվազ չափով, ԵՄ-ի երկրների տնտեսույթան վրա»,- նշվում Է զեկույցում:

Համոնդն իր խոսքում նշել Է, որ բրիտանական կառավարությունը «չպետք Է սպառնալիքի տակ դնի բրիտանական ժողովրդի բարգավաճումը»: «Մենք պետք Է ամրապնդենք մեր ձեռք բերած տնտեսական առաջընթացը: Լքելով ԵՄ-ն, մենք պետք Է ապահովենք սերտ ու ամուր ապագա գորընկերությունը մեր եվրոպական հարեւանների հետ: Մենք պետք Է անսանք ԱՄՆ-ի նախազգուշացումներին»,- հավելել Է նա:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am