ՀՀ ԶՈՒ տեսչական խմբի կողմից Թուրքիայի տարածքում կանցկացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ

11:40, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 


© 2009 ARMENPRESS.am