Գերմանիայի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողանի՝ Բեռլին կատարելիք այցին

11:24, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարվելիք այցին:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

 Մաասը նշել է, որ Էրդողանի հետ քննարկելու շատ բան կա:

«Մենք Էրդողանի հետ քննարկելու շատ բան ունենք»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ-ն:

 Գերմանիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմնակից քրդերը, ինչպես նաև ծայրահեղ ձախակողմյան գերմանացիները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դժգոհելով Էրդողանի Գերմանիա կատարելիք այցից: Գերմանիայի իրավապահները մտահոգություն են հայտնել վերոնշյալ ուժերի և Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների միջև հնարավոր բախումների վերաբերյալ և իշխանություններին առաջարկել Էրդողանի այցի օրերին Բեռլինում արտակարգ ռեժիմ սահմանել:


© 2009 ARMENPRESS.am