Սեպտեմբերի 15-ը կարող է դառնալ ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում ամենատաք օրը. Գագիկ Սուրենյան

17:57, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե այսօր Երևանում  +37 աստիճան տաքությունն արդարանա, ապա 2018թ սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա հիշեցրել է, որ մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին, +35.3 աստիճան:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am