Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 5-րդն է Սոլթ Լեյքի Սիթի մրցաշարում

12:52, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը մասնակցել է Սոլթ Լեյք Սիթի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում Հայրապետյանը հավաքել է 69.00 միավոր (5-րդ տեղ), իսկ ազատ ծրագրում նա վաստակել է 119.93 միավոր (6-րդ տեղ): Ընդհանուր հաշվարկում Հայրապետյանը հավաքել է 188.93 միավոր և գրավել 5-րդ տեղը 13 մարզիկների պայքարում:

 

 


© 2009 ARMENPRESS.am