Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Չինարի գյուղը

11:38, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 14-ին գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի առավոտից լարվածություն է եղել հենակետերում, այնուհետև 20:30-ից մեկ ժամ տևողությամբ կրակել են գյուղի ուղղությամբ:

«Կրակում էին խոշոր տրամաչափի գնդացիրներից: Երկու տուն է թեթևակի վնասվել, առանձնակի բան չկա: Սահմանին մինչև 00:30-01:00 շարունակել է լարված մնալ, որից հետո մինչ այս պահը իրավիճակը հանգիստ է»,- մանրամասնեց Սաղոյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am