Արոնյանն ի վերջո 13:7 հաշվով հաղթեց Կուբան ներկայացնող շախմատիստին

11:28, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթեց կուբացի շախմատիստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Champions Showdown» մրցաշարի արագ և կայծակնային շախմատի հերթական տուրերից հետո Արոնյանը վերջնական արդյունքում հաղթեց Լենյեր Դոմինգեսին ընդհանուր 13:7 հաշվով:

Մյուս պարտիաներում հաղթանակներ տոնեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վեսելին Տոպալով: Ոչ-ոքի` 10:10 արդյունքը գրանցվեց Հիկարու Նակամուրա-Պլոտոր Սվիդլեր պարտիայում:

 


© 2009 ARMENPRESS.am