Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան

11:10, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դերասանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից:

Տեսանյութում դերասանն ընդգծում է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար: Օդանավակայանում Ժան Կլոդ Վան Դամը շփվել է քաղաքացիների, լուսանկարվել երկրպագուների հետ:

Դերասանը Հայաստան է ժամանել Comedy Club փառատոնի նախագծի նկարահանումներին մասնակցելու համար:

Լուսանկարը՝ mblog.today-ի


© 2009 ARMENPRESS.am