Արամ Հակոբյանն աշխարհի առաջնությունում ընթանում է երկրորդ տեղում  

11:46, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընթանում է երկրորդ տեղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 9-րդ տուրում Արամ Հակոբյանը գերազանցել է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանին: Հաղթանակ տարավ նաև Հայկ Մարտիրոսյանը: Միավորը կիսեց Շանթ Սարգսյանը:

9-րդ տուրից հետո 7 միավորով երկրորդ տեղում Արամ Հակոբյանն է: 6 միավոր ունի Մանուէլ Պետրոսյանը: 8,5 միավորով առաջին տեղում է Պարհամ Մաղսուդլուն:


© 2009 ARMENPRESS.am