«Ֆլորենս» փոթորիկը թուլացավ մինչեւ առաջին կատեգորիա
10:10, 14 Սեպտեմբեր, 2018Փոթորկի քամիների արագությունը ժամում 177 կիլոմետրից նվազել Է մինչեւ 150 կմ: Այժմ այն գտնվում Է Հյուսիսային Կարոլինայի նահանգի Մորհեդ քաղաքից 80 կմ հարավ ընկած շրջանում:
Ծառայությունը նախազգուշացնում Է, որ առաջիկա օրերին «Ֆլորենս»-ի մոտենալու կապակցությամբ կմեծանան հեղեղումների հավանականությունը:
Ավելի քան 10 մլն մարդ Է հայտնվել այս սեզոնում ամենավտանգավոր փոթորկի՝ «Ֆլորենս»-ի ճանապարհին: Փոթորկի կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել Ջորջիայի, Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Մերիլենդի նահանգներում, ինչպես նաեւ մայրաքաղաք Վաշինգտոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am