Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամ Թուրքիայում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում են  

09:49, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Թուրքիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ: 
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում հաղթանակներ են տոնել: Սեպտեմբերի 14-ին նրանք կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:


© 2009 ARMENPRESS.am