Մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ՝ ՊԲ-ի զորահավաքային մարդկային ռեսուրսի ներգրավմամբ

19:32, 13 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ սեպտեմբերի 13-ից մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ՝ ՊԲ-ի զորահավաքային մարդկային ռեսուրսի ներգրավմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ուսումնավարժական հավաքների ընթացքում մասնակիցների հետ նախատեսվում են իրականացնել տեսական ու գործնական տարաբնույթ պարապմունքներ, ներդաշնակման միջոցառումներ՝ նպատակ ունենալով պահեստազորայիններին նախապատրաստել մարտական հերթապահության կրմանն ու հավանական մարտական գործողությունների ժամանակ համապատասխան խնդիրների կատարմանը:








© 2009 ARMENPRESS.am