ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Փարիզ

19:25, 13 Սեպտեմբեր, 2018

ՓԱՐԻԶ,  13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ծաղիկներ կխոնարհի Փարիզում Կոմիտասի առջև:

Նախատեսվում է, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


© 2009 ARMENPRESS.am