ԱԺ-ն հաստատեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

14:54, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը հաստատեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի մանրամասները քննելու նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին  որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծն ընդունվեց հրավիրված արտահերթ նիստում:

Կողմ քվեարկեց 47 կողմ, իսկ դեմ` 14 պատգամավոր:  

«ՀՀԿ-ն այդ հանձնաժողովում ունի 5 անդամի տեղ, «Ծառուկյան» խմբակցությունը` 3, «Ելք»-ը` 2 , իսկ «ՀՅԴ»-ն՝ 1 տեղ»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Անունները կներկայացվեն ավելի ուշ:

Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամները դեմ են արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը` նշելով, որ այն ստեղծվել է «ԱԺ կանոնակարգի» խախտմամբ`գործի նախաքննության փուլում չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծվել:

ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց` հանձնաժողովը ստեղծված է եղել դեռ երեկ, երբ հավաքվել են անհրաժեշտ քանակով ստորագրություններ: Արտահերթ նիստում միայն անդամների քանակը պետք է հաստատվեր:

 


© 2009 ARMENPRESS.am