ԱԺ-ն Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արման Դիլանյանին

12:14, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը ՍԴ դատավոր ընտրեց Արման Դիլանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա ընտրվել է փակ քվեարկությամբ:

Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 88-ը:  Քվեատուփում առկա է եղել հենց այդքան քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 81-ը, դեմ` 7 պատգամավոր:

Դիլանյանը պաշտոնը ստանձնեց ԱԺ ամբիոնից երդման արարողությամբ:

Փակ քվեարկությունն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին:


© 2009 ARMENPRESS.am