Սալվադորի նախկին նախագահին տասը տարվա բանտարկության դատապարտեցին կոռուպցիայի համար

10:29, 13 Սեպտեմբեր, 2018
 ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սալվադորում դատարանը երկրի նախկին նախագահ Անտոնիո Սակային, որը նախագահել Է 2004-2009 թվականներին, տասը տարվա բանտարկության Է դատապարտել պետական բյուջեից 300 հազար դոլար վատնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Սալվադորի գլխավոր դատախազությունը:

«Նախկին նախագահ Անտոնիո Սական 10 տարվա բանտարկության Է դատապարվել հափշտակությունների, փողերի ու ակտիվների լվացման հետ կապված հանցագործությունների համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում Է, որ համանման պատժաժամկետ Է ստացել նաեւ նախագահի նախկին անձնական քարտուղարը, պակաս պատժաժամկետների են դատապարտվել նաեւ Սակայի օրոք գործող կառավարության երկու նախկին նախարարներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am