Երվանդ Խունդկարյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

10:18, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ընտրվեց Երվանդ Խունդկարյանը:

Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանի ներկայացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Կողմ է քվեարկել 74-ը, 10-ը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Այսպիսով Խունդկարյանը դարձավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Փակ քվեարկությունն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին:

 


© 2009 ARMENPRESS.am