Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում. Պեսկով

10:05, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը ռուսական «Известия» -ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:

«Այցի ժամկետները կհամաձայնեցվեն»,- հայտնել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Կրեմլի պալատում հանդիպել էր Պուտինի հետ: Դա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն էր, որի ավարտից հետո նա տեղեկացրել էր, որ ՌԴ ղեկավարն ընդունել է Հայաստան այցելելու իր հրավերը:


© 2009 ARMENPRESS.am