Իրանում նախկին փոխնախագահին դատապարտեցին 6,5 տարվա բանտարկության. Fars

17:26, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախկին փոխնախագահ Էսֆանդիյար Ռահիմ Մաշայիին դատապարտել են 6,5 տարվա բանտարկության, այդ թվում՝ երկրի անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը: Մաշային այդ պաշտոնն զբաղեցրել Է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի (2005-2013) պաշտոնավարման տարիներին, որի օրոք նա նաեւ որոշ ժամանակ խորհրդական Է եղել:

Գործակալության տվյալներով՝ Մաշային 5 տարվա ազատազրկման Է դատապարտվել «երկրի ներքին ու արտաքին անվտանգության» դեմ գործունեության համար, ինչպես նաեւ երկու այլ մեղադրանքներով, որոնք գործակալությունը չի նշում, մեկ տարի եւ վեց ամիս բանտարկության: Բացի այդ, նույն այդ գործով անցնում Է Ալի Աքբար Ջավանֆեքրը, որն զբաղեցնում Էր Ահմադինեժադի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդականի պաշտոնը, նա ստացել Է 4 տարվա բանտարկություն: Դատավճիռները հրապարակվել են Իսլամական հեղափոխական տրիբունալում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am