Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված խորհրդարանական համաժողովին

14:50, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում սեպտեմբերի 12-ին մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված 2-րդ համաշխարհային խորհրդարանական համաժողովին: Միքայել Մելքումյանը ծավալուն ելույթ է ունեցել «Արդյունավետ էներգետիկայի զարգացման միջազգային հիմնախնդիրները» թեմայով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Համաժողովին մասնակցել են խորհրդարանական պատվիրակություններ ավելի քան 100 պետությունից:


© 2009 ARMENPRESS.am