ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:15, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակութան ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը


© 2009 ARMENPRESS.am