Եվրահանձնաժողովն առաջարկեց հրաժարվել ժամերի սեզոնային փոփոխումից

13:41, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը սեպտեմբերի 12-ին Եվրախորհրդարանին հղած իր ուղերձի ընթացքում առաջարկել Է հրաժարվել ժամերի սեզոնային փոփոխումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

«Ժամերի փոփոխման պրակտիկան պետք Է դադարեցվի: ԵՄ-ի երկրներն իրենք պետք Է որոշեն՝ իրենց քաղաքացիներն ապրում են ամառային, թե ձմեռային ժամանակով: Ես ակնկալում եմ, որ Եվրախորհրդարանը եւ Եվրամիության խորհուրդը համամիտ կլինեն այս կարծիքին եւ աշխատանքային լուծումներ կգտնեն մեր ներքին շուկայի համար: Մենք ժամանակ չունենք»,-Յունկերի խոսքը մեջբերել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Մենք առաջարկում ենք ժամերի սեզոնային փոփոխումը դադարեցնել հաջորդ տարվանից, ինչը թույլ կտա քաղաքացիներին՝ անհապաղ օգուտ ստանալ»,-այս կապակցությամբ հավելել Է տրանսպորտի գծով եվրակոմիսար Վիոլետա Բուլցը:

Օգոստոսին Եվրահանձնաժողովը հրապարակել Էր կանոնավոր կերպով ձմեռային եւ ամառային ժամանակի անցնելու հարցի շուրջ առցանց քվեարկության նախնական տվյալները, որոնց համաձայն, եվրոպացիների շուրջ 84 տոկոսը հանդես Է եկել ժամերի սեզոնային տեղափոխումը չեղարկելու օգտին: Քվեարկությունն անցկացվել Է հուլիսի 4-ից մինչեւ օգոստոսի 16-ը, դրան մասնակցել Է 4,6 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am